Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին
Սույն որոշմամբ լիազորվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Սմբատ Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Արշակունյաց պողոտա, հ.3ա շենք, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 46.0 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին։ Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սմբատ Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Արշակունյաց պողոտա, հ.3ա շենք, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 46,0 քմ մակերեսով հողամասի համար 04.03.2005 թվականին կնքված վարձակալության հ.1206 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
- Կողմ: Սմբատ Գասպարյան
- Օբյեկտ
- Արշակունյաց պողոտա, հ.3ա շենք, հ.1 ավտոտնակ
- Մակերես
- 46 m²
- Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ
պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»։
Լրացում վարձակալության հ.1206 պայմանագիր · 18-րդ կետ
Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը
- Կատարման հանձնարարումԱյլ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սմբատ Գասպարյանի դիմումը` Արշակունյաց պողոտա, հ.3ա շենք, հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 23.06.2021թ. հ.23062021-01-0285 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Արշակունյաց պողոտա, հ.3ա շենք, հ.1 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 4,051,315 ՀՀ դրամ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
- Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սմբատ Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Արշակունյաց պողոտա, հ.3ա շենք, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 46,0 քմ մակերեսով հողամասի համար 04.03.2005 թվականին կնքված վարձակալության հ.1206 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246