Որոշում հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին
Սույն որոշումը երկարաձգում է Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն լիազորում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կնքել համաձայնագիր վարձակալների՝ Ռազինա Սաֆինայի և Դավիթ Տոնյանի հետ՝ պայմանագրում փոփոխություններ կատարելու համար։ Որոշումը նաև նշում է, որ համաձայնագրից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման, և սահմանում է բողոքարկման կարգը և կատարման պատասխանատվությունները։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռազինա Սաֆինայի և Դավիթ Տոնյանի հետ կնքել համաձայնագիր Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակի զբաղեցրած 57,1քմ մակերեսով հողամասի համար 25.09.2003թ. կնքված վարձակալության հ. 4441 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ լրացումը:
- Կողմ: Ռազինա Սաֆինա
- Կողմ: Դավիթ Տոնյան
- Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
- Օբյեկտ
- Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 09082021-01-0246
- Մակերես
- 57.1 m²
Լրացում 4441 · 16-րդ կետը
Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու
Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ
ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռազինա Սաֆինայի և Դավիթ Տոնյանի դիմումը Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հ. 4 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 09082021-01-0246 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 4 942 972 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռազինա Սաֆինայի և Դավիթ Տոնյանի հետ կնքել համաձայնագիր Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակի զբաղեցրած 57,1քմ մակերեսով հողամասի համար 25.09.2003թ. կնքված վարձակալության հ. 4441 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ լրացումը.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։ 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։ 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ