Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
Որոշումը երկարաձգում է Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։ Լիազորվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կնքել համաձայնագիրը։ Համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ Որոշումը նաև սահմանում է կատարման և հսկողության պատասխանատվություններ։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ԽԱՉԻԿ և ՈՐԴԻ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Ավետիսյանի հետ կնքել համաձայնագիր` Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 16.0քմ մակերեսով հողամասի համար 31.01.2003թ. կնքված հ. 2-494 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխությունը. 1) պայմանագրի 17-րդ կետը խմբագրել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը»:
- Ստացող: ԽԱՉԻԿ և ՈՐԴԻ ՍՊԸ
- Ստացող: Գրիգոր Ավետիսյան
- Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
- Օբյեկտ
- Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1, Երևան
- Կադաստրային ծածկագիր
- 30072025-01-0051
- Մակերես
- 16 m²
Նոր խմբագրություն 2-494 · 17-րդ կետը
31.01.2003թ. կնքված հ. 2-494 պայմանագրի գործողության ժամկետը Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած հողամասի համար
մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԽԱՉԻԿ և ՈՐԴԻ » ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Ավետիսյանի դիմումը` Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող կրպակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30072025-01-0051 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող կրպակի կադաստրային արժեքը կազմում է 3 662 047 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ԽԱՉԻԿ և ՈՐԴԻ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Ավետիսյանի հետ կնքել համաձայնագիր` Վ.Փափազյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 16.0քմ մակերեսով հողամասի համար 31.01.2003թ. կնքված հ. 2-494 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխությունը.
- պայմանագրի 17-րդ կետը խմբագրել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։ 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246