Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց գտնվող մետաղյա կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին

3913-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը լիազորում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Գևորգ Սամսոնյանի հետ կնքել համաձայնագիր՝ մետաղյա կրպակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին: Որոշումը նաև նշում է, որ իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման և դնում է կատարման ու հսկողության պատասխանատվությունը:

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության դադարեցումՀողամաս

    Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գևորգ Սամսոնյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց գտնվող կրպակի զբաղեցրած 9.9քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3467 պայմանագիրը լուծելու մասին՝ կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետ
    • Կողմ: Գևորգ Սամսոնյան
    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
    Օբյեկտ
    Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց
    Կադաստրային ծածկագիր
    1978952
    Մակերես
    9.9
  2. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
  3. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Արմեն Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.188 ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՄԵՏԱՂՅԱ ԿՐՊԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Սամսոնյանի դիմումը՝ Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող մետաղյա կրպակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 24.08.2005թ. h.1978952 վկայական) 9.9քմ մակերեսով հողամասի համար կնքված 30.08.2005թ. հ.3467 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով.

  1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գևորգ Սամսոնյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց գտնվող կրպակի զբաղեցրած 9.9քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3467 պայմանագիրը լուծելու մասին՝ կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:

  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պատական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
    X
    ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
    Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246