Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն տրամադրելու մասին
Սույն որոշումը թույլատրում է «Իզի Փեյ» ՍՊԸ-ին Երևան համայնքի վարչական տարածքում տեղադրել 2 ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի հ.29 և Թբիլիսյան խճուղի հ.92Ա հասցեների դիմաց։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի հուլիս ամսվա համար, սակայն տեղական վճարի վճարման դեպքում այն համարվում է երկարաձգված։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների։
Ինչ է որոշվել
- ԱյլԱյլ
«Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի հ.29 և Թբիլիսյան խճուղի հ.92Ա հասցեների դիմաց թվով 2 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
- Ստացող: Իզի Փեյ
- Օբյեկտ
- Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի հ.29 և Թբիլիսյան խճուղի հ.92Ա հասցեների դիմաց
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
- Վերահսկող: Սուրեն Գրիգորյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Սեդա Պետրոսյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
- «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի հ.29 և Թբիլիսյան խճուղի հ.92Ա հասցեների դիմաց թվով 2 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
- Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հուլիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ