Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն տրամադրելու մասին

4053-ԱՈւժի մեջ է

Որոշումը թույլտվություն է տրամադրում «Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի հ.31 հասցեի դիմաց տեղադրելու մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարք։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե վճարները կատարվեն, ապա այն կերկարաձգվի։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում սարքի գործունեության նկատմամբ։

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Թույլտվության երկարաձգումԱյլ

    «Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի» Ա/Ձ-ին տրամադրել թույլտվություն՝ Երևան համայնքի Աջափնյակ վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տեղադրելու 1 ավտոմատ ինքնասպասարկող սարք Աջափնյակ, Նորաշեն թաղամասի հ.31 հասցեի դիմաց։

    • Ստացող: Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի
    Օբյեկտ
    Աջափնյակ, Նորաշեն թաղամասի հ.31 հասցեի դիմաց
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին հանձնարարել իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

    • Վերահսկող: Սուրեն Գրիգորյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի» Ա/Ձ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշմամբ՝

  1. «Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Աջափնյակ, Նորաշեն թաղամասի հ.31 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

  2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

  3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Ղևոնդյան Արտյոմ Կոստյայի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

  5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

  6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ