Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Թույլտվություն տրամադրելու մասին շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար Երևան քաղաքի վարչական տարածքում

3885-ԱՈւժի մեջ է

Որոշումը թույլատրում է «Անուշ Սարգսյան Ավետիսի» Ա/Ձ-ին տեղադրել մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարք Նոր Նորք վարչական շրջանում՝ Պավել Սաֆյան անցուղու Ն. Ստեփանյան փողոցի հ.1 հասցեի դիմաց։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, տեղական վճարի վճարման դեպքում այն համարվում է երկարաձգված։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում գործունեության նկատմամբ և պատասխանատվություն է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։

Գույքի կառավարումՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Թույլտվության երկարաձգումԱյլ

    «Անուշ Սարգսյան Ավետիսի» Ա/Ձ-ին տրամադրել թույլտվություն՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար Նոր Նորք, Պավել Սաֆյան անցուղի Ն.Ստեփանյան փողոցի հ.1 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար։

    • Ստացող: Անուշ Սարգսյան Ավետիսի Ա/Ձ
    Օբյեկտ
    Նոր Նորք, Պավել Սաֆյան անցուղի Ն.Ստեփանյան փողոցի հ.1 հասցեի դիմաց
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին հանձնարարել իրականացնել հսկողություն «Անուշ Սարգսյան Ավետիսի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

    • Վերահսկող: Սուրեն Գրիգորյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Անուշ Սարգսյան Ավետիսի» Ա/Ձ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշմամբ՝

  1. «Անուշ Սարգսյան Ավետիսի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Նոր Նորք, Պավել Սաֆյան անցուղի Ն.Ստեփանյան փողոցի հ.1 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

  2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

  3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Անուշ Սարգսյան Ավետիսի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

  5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

  6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246