Թույլտվություն տրամադրելու մասին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ին՝ Դավթաշենի Աղաբաբյան փողոցի հ.2 հասցեի դիմաց ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարը վճարված է, ապա թույլտվությունը համարվում է երկարաձգված։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում «Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ի գործունեության նկատմամբ։
Ինչ է որոշվել
- Թույլտվության երկարաձգումԱյլ
«Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ին տրամադրել ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն՝ Դավթաշեն, Աղաբաբյան փողոցի հ.2 հասցեի դիմաց՝ 2026 թվականի օգոստոս ամսվա համար, որը համարվում է երկարաձգված, եթե ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարը վճարված է։
- Ստացող: «Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ
- Օբյեկտ
- Դավթաշեն, Աղաբաբյան փողոցի հ.2 հասցեի դիմաց
- Կատարման հանձնարարումԱյլ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին հանձնարարել իրականացնել հսկողություն «Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
- Վերահսկող: Սուրեն Գրիգորյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ի դիմումը և
ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի
հ.249-Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի
դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշմամբ՝
-
«Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական
տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող
սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու
նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Դավթաշեն,
Աղաբաբյան փողոցի հ.2 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող
սարքի տեղադրման թույլտվություն: -
Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի
տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը
վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի
գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։ -
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների
և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին
կետում նշված «Հովհաննես Պետրոսյան Սիրեկանի» Ա/Ձ-ի գործունեության
ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն
որոշման պահանջների կատարման նկատմամբ: -
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը
դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և
գովազդի վարչության պետի վրա: -
Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի
քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: -
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում.
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ