Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Թույլտվություն տրամադրելու մասին շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար Երևան քաղաքի վարչական տարածքում

Ուժի մեջ է

Որոշումը թույլտվություն է տալիս «Կարեն Պետրոսյան Պետրոսի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով։ Թույլտվությունը տրվում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող երկու հասցեում 2 ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Որոշումը նաև նշում է, որ տեղական վճարը վճարված է, և հսկողություն է սահմանում որոշման կատարման նկատմամբ։

Գույքի կառավարումՇենգավիթՄալաթիա-Սեբաստիա

Ինչ է որոշվել

  1. ԱյլԱյլ

    «Կարեն Պետրոսյան Պետրոսի» Ա/Ձ-ին տրամադրել թույլտվություն՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար։

    • Ստացող: Կարեն Պետրոսյան Պետրոսի
    Օբյեկտ
    Շենգավիթ, Արշակունյաց պողոտայի հ.30 և Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան փողոցի հ.12/34 հասցեների դիմաց
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին հանձնարարել իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Կարեն Պետրոսյան Պետրոսի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամթ։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

    • Վերահսկող: Սուրեն Գրիգորյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Կարեն Պետրոսյան Պետրոսի» Ա/Ձ-ի դիմումը և
ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-
Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի
23-ի N 480-Ն որոշմամբ՝

  1. «Կարեն Պետրոսյան Պետրոսի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական
    տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող
    սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու
    նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Շենգավիթ,
    Արշակունյաց պողոտայի հ.30 և Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան փողոցի հ.12/34
    հասցեների դիմաց թվով 2 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման
    թույլտվություն:

  2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի
    տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը
    վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի
    գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

  3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների
    և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին
    կետում նշված «Կարեն Պետրոսյան Պետրոսի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում
    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման
    պահանջների կատարման նկատմամբ:

  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը
    դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

  5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը.

  6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում.
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ