Շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն տրամադրելու մասին
Սույն որոշմամբ «ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին թույլատրվում է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի հ.29 հասցեի դիմաց տեղադրել 1 ավտոմատ ինքնասպասարկող սարք։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի վճարման դեպքում այն համարվում է երկարաձգված։ Որոշման կատարման հսկողությունը դրված է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի վրա։
Ինչ է որոշվել
- ԱյլԱյլ
«ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտայի հ.29 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
- Ստացող: ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ ՍՊԸ
- Օբյեկտ
- Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտայի հ.29 հասցեի դիմաց
- Կատարման հանձնարարումԱյլ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
- Վերահսկող: Սուրեն Գրիգորյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ » ՍՊԸ-ի դիմումը և ղեկավարվելով
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման
հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 480-Ն որոշմամբ՝
-
«ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ » ՍՊԸ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում
շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով
առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026
թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտայի
հ.29 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման
թույլտվություն: -
Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի
տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը
վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի
գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։ -
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների
և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին
կետում նշված «ՍԻՄԹԵՔ ՍԻՍԹԵՄՍ » ՍՊԸ-ի գործունեության ընթացքում Երևան
քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման
պահանջների կատարման նկատմամբ : -
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը
դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և
գովազդի վարչության պետի վրա: -
Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի
քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: -
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում.
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ