Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3889-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրում է թույլտվություն Երևանում մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար 2026 թվականի օգոստոս ամսվա համար: Թույլտվությունը նախատեսված է շենքերից և շինություններից դուրս առևտրի կամ ծառայությունների մատուցման համար: Որոշումը նաև սահմանում է թույլտվության երկարաձգման ընթացակարգերը և վերահսկողության պատասխանատվությունները:

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Հասցեի տրամադրումԱնշարժ գույքի օբյեկտ

    «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Աջափնյակ, Նազարբեկյան փողոցի հ.12/4 շենքի, 107-րդ տարածքի հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

    • Ստացող: ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ ՍՊԸ
    Օբյեկտ
    Նազարբեկյան փողոց, հ.12/4 շենք, 107-րդ տարածք, Երևան
  2. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն
  3. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն
  4. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

    • Վերահսկող: Սուրեն Գրիգորյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի լիազորված անձ Անահիտ Ստեփանյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշմամբ՝

  1. «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Աջափնյակ, Նազարբեկյան փողոցի հ.12/4 շենքի, 107-րդ տարածքի հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

  2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

  3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

  5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

  6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

X

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246