Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Աշխատանքային պայմանագիր կնքելու մասին «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Գոհար Արայիկի Խաչատրյանի հետ

4001-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Գոհար Արայիկի Խաչատրյանին նշանակելուն և նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելուն։ Այն նաև ժամանակավորապես վերապահում է վարչատնտեսական մասի համակարգողի պարտականությունները Գոհար Խաչատրյանին և ազատում է Արմինե Ասլանյանին տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից։

Կադրեր և նշանակումներ

Ինչ է որոշվել

  1. Պաշտոնում նշանակումՊաշտոն

    Գոհար Արայիկի Խաչատրյանին նշանակել «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով՝ 2026 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ։

    • Նշանակվող: Գոհար Արայիկի Խաչատրյան

    Պաշտոն: տնօրեն

  2. Կատարման հանձնարարումԱյլ

    «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրեն Գոհար Խաչատրյանին։

    • Կատարող: Գոհար Խաչատրյան

    Պաշտոն: վարչատնտեսական մասի համակարգող

  3. Պաշտոնից ազատումՊաշտոն

    «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Արմինե Ասլանյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից։

    • Ազատվող: Արմինե Ասլանյան

    Պաշտոն: տնօրենի ժամանակավոր պարտականություններ

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

«ԵՐԵՎԱՆԻ ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.164 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ԳՈՀԱՐ ԱՐԱՅԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2026 թվականի հուլիսի 29-ի N 839 արձանագրությունը՝

  1. Գոհար Արայիկի Խաչատրյանին՝ 2026 թվականի օգոստոսի 21-ից նշանակել «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2026 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ:

  2. «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրեն Գոհար Խաչատրյանին:

  3. «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Արմինե Ասլանյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից.

  4. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246