Մրցույթ հայտարարելու մասին՝ «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար
Սույն որոշմամբ հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը համալրելու համար։ Քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը հանձնարարվում է ապահովել հայտարարության հրապարակումը պաշտոնական կայքերում։ Լրատվության վարչությունը պետք է ապահովի որոշման հրապարակումը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Ինչ է որոշվել
- Մրցույթի հայտարարումՊաշտոն
Հայտարարել մրցույթ՝ «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար։
Պաշտոն: վարչատնտեսական մասի համակարգող
- Կատարման հանձնարարումԱյլ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը հանձնարարել ապահովել մրցույթի հայտարարության հրապարակումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում, ինչպես նաև համապատասխան հայտարարության մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն
- Կատարման հանձնարարումԱյլ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը հանձնարարել ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հայտարարության հրապարակումը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am)։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
- Վերահսկող: Լևոն Հովհաննիսյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » օգոստոսի 2026թ.
«ԵՐԵՎԱՆԻ Մ.ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման հավելվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 10-ի N 2907-Ա որոշմամբ «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի արդյունքում հավակնորդների հետ պայմանագիր չի կնքվել՝
-
«Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար հայտարարել մրցույթ:
-
Հանձնարարել.
-
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել «Երևանի Մ. Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում, ինչպես նաև համապատասխան հայտարարության մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար.
-
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հայտարարության հրապարակումը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am):
3.Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ