Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

«Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

4140-ԱՈւժի մեջ է

Հայտարարվում է մրցույթ «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթի հայտարարությունը կհրապարակվի պաշտոնական կայքերում։ Որոշման կատարման հսկողությունը վերապահվում է Երևանի քաղաքապետի տեղակալին։

Կադրեր և նշանակումներ

Ինչ է որոշվել

  1. Մրցույթի հայտարարումՊաշտոն

    «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար հայտարարել մրցույթ:

    • Կարգավորման սուբյեկտ: «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպություն
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել. «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում, ինչպես նաև համապատասխան հայտարարության մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հայտարարության հրապարակումը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am):

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:

    • Վերահսկող: Լևոն Հովհաննիսյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » օգոստոսի 2026թ.
«ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ԱՆՎԱՆ Հ.124 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ
ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի
մարտի 2-ի N 259-Ն որոշման հավելվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով, որ Երևանի
քաղաքապետի 2026 թվականի մայիսի 26-ի N 2715-Ա որոշմամբ «Երևանի Ներսես Մեծի
անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության
վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար
հայտարարված մրցույթի հարցազրույցի արդյունքում հավակնորդների հետ պայմանագիր
չի կնքվել՝

  1. «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային
    կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը
    համալրելու համար հայտարարել մրցույթ:
  2. Հանձնարարել.
  1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների
    կառավարման վարչությանը՝ ապահովել. «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական
    դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի
    համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին
    հայտարարության հրապարակումը՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային
    ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում, ինչպես նաև
    համապատասխան հայտարարության մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության
    կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության
    պաշտոնական կայքում հրապարակելու համար:
  2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝
    ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հայտարարության

հրապարակումը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում
(www.yerevan.am):

  1. Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ