Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Գնման ընթացակարգի կազմակերպման մասին

4029-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է 2026 թվականի համար «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո Կենտրոնի հարակից հատվածի ասֆալտապատման աշխատանքների և դրանց որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգի կազմակերպմանը։ Գնումներն իրականացվելու են մեկ անձից՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի։ Որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա, իսկ հսկողությունը՝ քարտուղարի վրա։

Մրցույթներ և աճուրդներ

Ինչ է որոշվել

  1. Միջոցառման կազմակերպումԳնումների ընթացակարգ

    Իրականացնել «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո Կենտրոնի հարակից հատվածի համայնքային ենթակայության տակ գտնվող տարածքի ասֆալտապատման աշխատանքների գնման ընթացակարգը՝ մեկ անձից գնում կատարելու ձևով։

  2. Միջոցառման կազմակերպումԳնումների ընթացակարգ

    Իրականացնել «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո Կենտրոնի հարակից հատվածի համայնքային ենթակայության տակ գտնվող տարածքի ասֆալտապատման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգը՝ մեկ անձից գնում կատարելու ձևով։

  3. ԱյլԱյլ

    Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին։

  4. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ
  5. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

  1. Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո Կենտրոնի հարակից հատվածի համայնքային ենթակայության տակ գտնվող տարածքի ասֆալտապատման աշխատանքների գնման ընթացակարգը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
  2. Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո Կենտրոնի հարակից հատվածի համայնքային ենթակայության տակ գտնվող տարածքի ասֆալտապատման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
  3. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա.

5.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ