Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Գնման ընթացակարգի կազմակերպման մասին

3940-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների և դրանց տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգերի կազմակերպմանը։ Գնումներն իրականացվելու են մեկ անձից։

Մրցույթներ և աճուրդներԱվան

Ինչ է որոշվել

  1. ԱյլԳնումների ընթացակարգ

    Իրականացնել Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգը՝ մեկ անձից գնում կատարելու ձևով։

  2. ԱյլԳնումների ընթացակարգ

    Իրականացնել Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման գնման ընթացակարգը՝ մեկ անձից գնում կատարելու ձևով։

  3. ԱյլԱյլ

    Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին։

  4. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ
  5. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

  1. Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
  2. Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման գնման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
  3. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:

5.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246