Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

«Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելու մասին

3765-ԱՈւժի մեջ է

«Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Սեբաստիայի փողոցի հ.157/6 հասցեում գտնվող 443.5քմ մակերեսով հողամասը՝ սահմանված կադաստրային արժեքով։ Հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ կազմակերպության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո։ Սահմանվել է, որ հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում որոշումն ուժը կորցրած կհամարվի։ Բոլոր ծախսերը՝ գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման և տեղեկանքի ստանալու համար, կկատարվեն ՀԿ-ի միջոցների հաշվին։ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել են համապատասխան վարչությունների պետերի վրա, իսկ հսկողությունը՝ աշխատակազմի քարտուղարի վրա։

Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա

Ինչ է որոշվել

  1. Գույքի օտարում աճուրդովՀողամաս

    Սեբաստիայի փողոցի հ.157/6 հասցեում գտնվող, 443.5քմ մակերեսով հողամասը՝ սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով /1քմ մակերեսի արժեքը կազմում է 24889 ՀՀ դրամ /, 443.5քմ մակերեսով հողամասի համար Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ) վճարելով՝ 443.5 x 24889=11.038.271 ՀՀ դրամ:

    • Սեփականատեր: «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ
    Օբյեկտ
    Սեբաստիայի փողոցի հ.157/6
    Կադաստրային ծածկագիր
    01-007-515-001
    Մակերես
    443.5
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից կազմակերպության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
  3. ԱյլՀողամաս

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:

  4. ԱյլԱյլ

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքի ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի միջոցների հաշվին:

    • Ստացող: «Պատերազմների ժամանակ տուժվածների իրավունքների կենտրոն» ՀԿ
  5. ԱյլԱյլ

    Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի
  7. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026թ.

«ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ » ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի լ/ա Տիգրան Մարտիրոսյանի դիմումը՝ Սեբաստիայի փողոցի հ.157/6 հասցեում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով հասարակական կազմակերպությանն օտարելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07042025-01-0012 վկայականը:

«Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին է դիմել Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հ.3984-Ա որոշմամբ հաստատված ցուցակում ներառված հողօգտագործող Հովհաննես Զաքարյանը՝ Սեբաստիա փողոցի հ.157/6 հասցեում գտնվող, կազմակերպությանն հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմակերպության կողմից վճարելուց հետո նշված հողամասն անհատույց սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետի 2007 թվականի օգոստոսի 28-ի հ.3166-Ա որոշման հիման վրա Կուրղինյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությանն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրված 1.43հա հողամասն ընկերության կողմից տրամադրված բաժանման հատակագծի հիման վրա՝ բաժանվել է առանձին գույքային միավորների և հողամասերին տրամադրվել են համապատասխան հասցեներ :

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածա- գնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 7-րդ գոտում և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ փոխանցվել է Երևան համայնքին: Հողամասի ծածկագիրն է 01-007-515-001 /ծածկագիրը ներառված է Երևանի ավագանու 26.06.2012թ. հ.470-Ն որոշման մեջ՝ 48612 տող/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի
49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի
3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով
անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը
սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ
կետերով, 59-րդ հոդվածով և 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի
ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 55-րդ կետով,
հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2005 թվականի հուլիսի 11-ի հ.1475-Ա, 2006
թվականի փետրվարի 1-ի հ.132-Ա, 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հ.3984-Ա և 2008
թվականի մարտի 31-ի հ.1456-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-129298-25 և
Դ-65901-26 եզրակացությունները.

  1. Սեբաստիայի փողոցի հ.157/6 հասցեում գտնվող, 443.5քմ մակերեսով հողամասը՝
    սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել)
    «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն»
    ՀԿ-ին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու
    շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով /1քմ մակերեսի արժեքը
    կազմում է 24889 ՀՀ դրամ /, 443.5քմ մակերեսով հողամասի համար Երևանի
    քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ)
    վճարելով՝ 443.5 x 24889=11.038.271 ՀՀ դրամ:

  2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի
    կառավարման վարչության պետին՝ «Պատերազմների ժամանակ տուժվածների
    ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից հողամասի շուկայական արժեքին
    մոտարկված կադաստրային արժեքների վճարումը հավաստող փաստաթուղթը
    ներկայացնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի
    անունից կազմակերպության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

  3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին
    մոտարկված կադաստրային արժեքը՝ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում
    չվճարվելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:

  4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների
    պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման , ինչպես նաև
    օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքի ստանալու համար ծախսերը և
    այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Պատերազմների ժամանակ
    տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի միջոցների հաշվին:

  5. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական
    վավերացման , իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ
    կադաստրի կոմիտեում:

  6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
    կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա
    ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի
    քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,
    անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

  8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ