Նոր Արեշ 39 կվարտալ թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին
Սույն որոշմամբ սահմանվում են Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները՝ 229.37 քմ մակերեսով հաստատված հատակագծով։ Որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։ Կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
Ինչ է որոշվել
- ԱյլՀողամաս
Սահմանել, որ Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 229.37քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
- Օբյեկտ
- Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25)
- Մակերես
- 229.37 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետեր
- Կատարող: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.
ՆՈՐ ԱՐԵՇ 39 ԿՎԱՐՏԱԼ ԹԻՎ 14 (ՆՈՐ ԱՐԵՇ 29-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.25) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Քաջոյանի դիմումը՝ Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 2026 թվականի մարտի 27-ի հ.1929 և 2008 թվականի օգոստոսի 1-ի հ.01-20/1469 տեղեկանքները, Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Լենինյան շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1960 թվականի փետրվարի 15-ի նիստի հ.3/75 որոշման արձանագրությունը և քաղվածքը, 2008 թվականի օգոստոսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.6171, սեփականության իրավունքի հ.6170 վկայագրերը, դրանցում ուղղում կատարելու մասին տեղեկանքը, 2024 թվականի հունիսի 27-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.1736 վկայագիրը, 1960 թվականին տրված հատակագիծը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հ.հ․ԱՏ-29052026-01-1226, ԱՏ-01102024-01-0827 և ԱՏ-27092024-99-0035 տեղեկանքները, «Արամ Աջաբխանյան Գևորգի» ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասի հատակագիծը:
Համաձայն ներկայացված տեղագրական հանույթի քննարկվող հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 229.37քմ՝ 1960 թվականի գլխավոր հատակագծով հատկացված 248.4քմ մակերեսի /(27.6x18.0):2/ փոխարեն: Հողամասն ունի ուղղանկյուն եռանկյան ուրվագիծ՝ 27.6մ և 18.0մ էջերով:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության 2026 թվականի հունիսի 4-ի հ.Դ-48339-26 եզրակացությունը.
- Սահմանել, որ Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 229.37քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
- Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246