Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին

3912-ԱՈւժի մեջ է

Երևանի քաղաքապետը որոշել է Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխել «հասարակական» և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում։ Այս փոփոխությունը հիմնված է Վահե Սահակյանի դիմումի և տեխնիկական եզրակացությունների վրա։ Որոշումը պարտադրում է այս փոփոխության գրանցում և սահմանում է բողոքարկման ընթացակարգերն ու կատարման պատասխանատվությունները։

Գույքի կառավարումԱրաբկիր

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումԲնակելի շենք

    Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Միհրան Սահակյանին և Վահե Սահակյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

    • Սեփականատեր: Միհրան Սահակյան
    • Սեփականատեր: Վահե Սահակյան
    Օբյեկտ
    Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21, ք. Երևան, ՀՀ
    Կադաստրային ծածկագիր
    24112025-01-0444
  2. Կատարման հանձնարարումԲնակելի շենք

    Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

    • Կատարող: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
    Օբյեկտ
    Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21, ք. Երևան, ՀՀ
    Կադաստրային ծածկագիր
    24112025-01-0444
  3. Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

    Օբյեկտ
    Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21, ք. Երևան, ՀՀ
    Կադաստրային ծածկագիր
    24112025-01-0444
  4. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը
  6. ԱյլՀամայնքային ակտ

    Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՇԵՆՔԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Վահե Սահակյանի դիմումը` Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Միհրան Սահակյանին և Վահե Սահակյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24112025-01-0444 վկայական) գործառական նշանակությունը ոչ բնակելի սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, հաշվի առնելով ԱՁ Սեդրակ Մուրադյանի կողմից տրամադրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի 17.07.2026 թվականի ՏԶՍ 23-7-26 եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.06.2026 թվականի հ.Ն/40822-26 եզրակացությունը.

  1. Մամիկոնյանց փողոցի հ.2 շենքի հ.21 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Միհրան Սահակյանին և Վահե Սահակյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

  2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

  3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

  5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայատանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։ 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246