Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ (ԿՐՊԱԿ) ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

4152-ԱՈւժի մեջ է

The decision concerns the dismantling of a metal structure (kiosk) located on a plot of land owned by the community, adjacent to building 25 on Shinarlar Street in the Ajapnyak administrative district of Yerevan. The structure was built without land use rights and proper permits, illegally occupying community-owned land. The decision rejects the legalization of this unauthorized structure and instructs the head of the Ajapnyak district administration, with the assistance of relevant departments, to dismantle the structure and free up the land. It also proposes that the head of the Yerevan Police Department ensure public order during the dismantling process and instructs the head of the Ajapnyak district administration to recover the costs of dismantling from the person who built the structure. The responsibility for organizing and executing the decision is assigned to the heads of the relevant departments and the head of the Ajapnyak district administration.

ՔաղաքաշինությունԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Դիմումի մերժումԻնքնակամ կառույց

    Չօրինականացնել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի հ.25 շենքին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցված մետաղական շինությունը (կրպակ):

    • Կատարող: Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին
    Օբյեկտ
    Շինարարների փողոցի հ.25 շենքին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա
  2. Կատարման հանձնարարումԻնքնակամ կառույց

    Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Շինարարների փողոցի հ.25 շենքին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի և պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական շինությունը (կրպակ) և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

    • Կատարող: Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին
    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության
    • Կատարող: հասարակական կարգի պահպանության ծառայության
    Օբյեկտ
    Շինարարների փողոցի հ.25 շենքին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

    • Կատարող: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին
  4. Կատարման հանձնարարումԻնքնակամ կառույց

    Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից:

    • Կատարող: Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին
    Օբյեկտ
    Շինարարների փողոցի հ.25 շենքին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա
  5. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա- նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության
    • Վերահսկող: հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի
    • Վերահսկող: Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի