Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան, Նոր Նորք, Մայակ թաղամասի հ. 42 շենքի հ. 19՝ 77.7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին

4054-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանի անհատույց օտարմանը՝ այն նվիրելով Արմինե Ստեփանի Ինաջյանին։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին լիազորվում է կնքել նվիրատվության պայմանագիր։ Ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։

Գույքի կառավարումՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Գույքի անհատույց օտարումԲնակարան

    Երևան համայնքի սեփականություն համարվող ք. Երևան, Նոր Նորք, Մայակ թաղամասի հ. 42 շենքի հ. 19՝ 77.7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Արմինե Ստեփանի Ինաջյանին՝ որպես սեփականություն։

    • Ստացող: Արմինե Ստեփանի Ինաջյան
    Օբյեկտ
    ք. Երևան, Նոր Նորք, Մայակ թաղամասի հ. 42 շենքի հ. 19
    Կադաստրային ծածկագիր
    15052026-01-0309
    Մակերես
    77.7
  2. ԱյլՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր։

    • Այլ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
    • Կողմ: Արմինե Ստեփանի Ինաջյան
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՄԱՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ Հ. 42 ՇԵՆՔԻ Հ. 19՝ 77.7 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արմինե Ստեփանի Ինաջյանի դիմումը՝ ք. Երևան, Նոր Նորք, Մայակ թաղամասի հ. 42 շենքի հ. 19՝ 77.7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.

  1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.05.2026թ. հ. 15052026-01-0309 վկայական) ք. Երևան, Նոր Նորք, Մայակ թաղամասի հ. 42 շենքի հ. 19՝ 77.7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Արմինե Ստեփանի Ինաջյանին (1 անձ, այսուհետ նվիրառու), որպես սեփականություն:

  2. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

  3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

  6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ