Երևանի Արտաշեսյան պողոտայի հ.55/13 շենքի հ.18՝ 58.15քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին
Որոշումը վերաբերում է Երևանի Արտաշեսյան պողոտայի հ.55/13 շենքի հ.18 բնակարանը՝ 58.15քմ ընդհանուր մակերեսով, Մելանյա Լիֆտիկի Ենոքյանին անհատույց օտարելուն։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին լիազորվում է կնքել նվիրատվության պայմանագիր։ Ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
Ինչ է որոշվել
- Գույքի անհատույց օտարումԲնակարան
Երևան համայնքի սեփականություն համարվող Արտաշեսյան պողոտայի հ.55/13 շենքի հ.18՝ 58.15քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Մելանյա Լիֆտիկի Ենոքյանին՝ որպես նվիրառուի սեփականություն։
- Ստացող: Մելանյա Լիֆտիկի Ենոքյան
- Օբյեկտ
- Արտաշեսյան պողոտայի հ.55/13 շենքի հ.18
- Կադաստրային ծածկագիր
- 29072025-01-0264
- Մակերես
- 58.15 m²
- ԱյլՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր։
- Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
- Կողմ: Մելանյա Լիֆտիկի Ենոքյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆԻ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.55/13 ՇԵՆՔԻ Հ.18՝ 58.15ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելանյա Լիֆտիկի Ենոքյանի դիմումը` Երևանի Արտաշեսյան պողոտայի հ.55/13 շենք հ.18 հասցեի՝ 58.15քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․463-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.
-
Երևան համայնքի սեփականություն համարվող Արտաշեսյան պողոտայի հ.55/13 շենքի հ.18՝ 58.15քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.07.2025թ. հ.29072025-01-0264 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Մելանյա Լիֆտիկի Ենոքյանին (1անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն:
-
Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
-
Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում:
-
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
-
Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ