Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն տրամադրելու մասին

3782-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ «ՆԱՂԱՇՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ին թույլատրվում է Երևան քաղաքի Դրոյի փողոցի հ.6/4 հասցեի դիմաց տեղադրել 1 ավտոմատ ինքնասպասարկող սարք։ Որոշումը նաև սահմանում է, որ տեղական վճարի վճարման դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված։ Հսկողությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի, ինչպես նաև քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի վրա։

Այլ

Ինչ է որոշվել

  1. ԱյլԱյլ

    «ՆԱՂԱՇՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Դրոյի փողոցի հ.6/4 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

    • Ստացող: «ՆԱՂԱՇՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
    Օբյեկտ
    Երևան քաղաքի Դրոյի փողոցի հ.6/4 հասցեի դիմաց
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ՆԱՂԱՇՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ
  4. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

    • Վերահսկող: Սուրեն Գրիգորյան