Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառույցի օրինականացման մասին

4209-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերաբերում է Երևանի Ա.Տերտերյան փողոցի հ.77/2 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ բնակելի տան օրինականացմանը։ Որոշման համաձայն՝ ինքնակամ կառույցը ճանաչվում է Երևան քաղաքի սեփականություն և օրինականացվում է։ Հողամասի գործառնական նշանակությունը սահմանվում է բնակելի կառուցապատման։ Կառույցն իրականացրած անձին՝ Վարդան Ազատի Մելիքբեկյանին, առաջարկվում է գնել օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով։

ՔաղաքաշինությունԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. ԱյլԻնքնակամ կառույց

    Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ա.Տերտերյան փողոց, հ.77/2 հասցեում գտնվող 247,7քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022DTYMCP), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական։

    Օբյեկտ
    Ա.Տերտերյան փողոց, հ.77/2
    Կադաստրային ծածկագիր
    2022DTYMCP
    Մակերես
    247.7
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Սույն որոշման 1-ին կետում նշված 247.7քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

    Օբյեկտ
    Ա.Տերտերյան փողոց, հ.77/2
    Մակերես
    247.7
  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Վարդան Ազատի Մելիքբեկյանին։

    • Կարգավորման սուբյեկտ: Վարդան Ազատի Մելիքբեկյան
  4. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո , 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
    • Կողմ: Վարդան Ազատի Մելիքբեկյան
  5. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026 թ.
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Ա․Տերտերյան
փողոց, հ.77/2 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի
պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,
վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ
ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված
հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու
անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական
խախտումներով , չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես
նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված
պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի
նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին ,
ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի
շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու
մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ
հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006
թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հաշվի
առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության կողմից 26.08.2026թ. տրված մասնագիտական
եզրակացությունը, «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ » ՍՊԸ-ի կողմից 11.03.2025թ. տրված հ.ՏՎ-39
տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումը
(18.03.2026թ. հ.Դ-26428-26).
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ա.Տերտերյան փողոց, հ.77/2
հասցեում գտնվող 247,7քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն,
գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեում
հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022DTYMCP), համարել Երևան
քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և
շինությունների հատակագծերը)։
2.Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով
հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները ՝ սույն որոշման 1-ին

կետում նշված 247.7քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել
բնակելի կառուցապատման։

3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման
նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ
կատարել կառույցն իրականացրած անձ՝ Վարդան Ազատի Մելիքբեկյանին, այսուհետ՝
Գնորդ։

4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից
սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի
օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ
մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու
փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված
գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո , 30-օրյա ժամկետում Երևանի
քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան , դրա
ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղարի վրա :

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ