Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, հ.2/56 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերում Արշակ Վաչագանի Աղաջանյանի և Գայանե Մինասի Մինասյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին

3880-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ օրինականացվում է Արշակ Վաչագանի Աղաջանյանի և Գայանե Մինասի Մինասյանի կողմից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի հ.2/56 հասցեում ինքնակամ կառուցված 79.8 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունը։ Սահմանվում է նաև հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Որոշումը պարտավորեցնում է սեփականատերերին 60-օրյա ժամկետում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Գ-1 թաղամաս, հ.2/56 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 126.8 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակելի կառուցապատման։

    Օբյեկտ
    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Գ-1 թաղամաս, հ.2/56 հասցե
    Մակերես
    126.8
  2. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, հ.2/56 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27102016-01-0092 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.202299CELE) հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Արշակ Վաչագանի Աղաջանյանի և Գայանե Մինասի Մինասյանի կողմից ինքնակամ իրականացված 79,8քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։

    • Սեփականատեր: Արշակ Վաչագանի Աղաջանյան
    • Սեփականատեր: Գայանե Մինասի Մինասյան
    Օբյեկտ
    Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, հ.2/56 հասցե
    Կադաստրային ծածկագիր
    202299CELE
    Մակերես
    79.8
  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026թ .
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ , Գ-1 ԹԱՂԱՄԱՍ, Հ.2/56 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ
ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՐՇԱԿ ՎԱՉԱԳԱՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՄԻՆԱՍԻ
ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ
ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի
շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու
մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք
ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12 -ի հ.5299-Ա որոշումը,
կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված
օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության
վարչության կողմից 30.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի
առնելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ » ՍՊԸ -ի կողմից 15.09.2022թ. տրված տեխնիկական
դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին Մելկար
ՍՊԸ -ի կողմից 01.09.2022թ. տրված եզրակացությունը, 07.12.2022թ. տրված տեղեկանքը,
ինչպես նաև կառույցն իրականացրած անձի ` ի դեմս ներկայացուցչի դիմումները
(07.10.2022թ. Դ-87592-22, 08.12.2022թ. Դ-117966-22, 20.04.2026թ. Դ-40304-26,
06.05.2026թ. Դ-45343-26, 07.07.2026թ. Դ-70575-26).

  1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
    դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝
    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Գ -1 թաղամաս, հ.2/56 հասցեում գտնվող անշարժ
    գույքի զբաղեցրած 126.8 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը
    օգտագործման նպատակը՝ սահմանել բնակելի կառուցապատման։
    2.Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս , հ.2/56 հասցեում՝ ընդհանուր համատեղ
    սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ
    իրավունքների պետական գրանցման հ.27102016-01-0092 վկայական, ՀՀ կադաստրի
    կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.202299CELE) հանդիսացող հողամասերում
    քաղաքացիներ Արշակ Վաչագանի Աղաջանյանի և Գայանե Մինասի Մինասյանի կողմից
    ինքնակամ իրականացված 79,8քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի
    շինություններ ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով
    պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ
    անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու
    կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու
    իրավունք։
  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի
    N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության
    2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 300926 (երեք հարյուր հազար
    ինը հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների
    պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով
    նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է
    ուժը կորցրած:
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական
    գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
    կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի
    մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և
    քաղաքաշինության վարչության պետի վրա։
    8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի
    աշխատակազմի քարտուղարի վրա։
    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ , ԵՐԵՎԱՆԻ
    ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
    X
    ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
    Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246