Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին
Երևանի քաղաքապետի որոշումը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 253.11 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև նշում է, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԲնակելի շենք
Օրինական ճանաչել Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 253.11 քառ.մետր ընդհանուր մակերեսով բնակելի շինությունները։
- Սեփականատեր: Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյան
- Օբյեկտ
- Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2
- Կադաստրային ծածկագիր
- 2026MDRRYD
- Մակերես
- 253.11 m²
- ԱյլԱյլ
Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 689725 ՀՀ դրամ օրինականացման վճարը։
- Կարգավորման սուբյեկտ: Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյան
689 725 դրամ — օրինականացման վճար
- ԱյլԱյլ
Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
- Կարգավորման սուբյեկտ: Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյան
- ԱյլՀամայնքային ակտ
Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՂԹԱՆԱԿ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂՎԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՃԱՐՏԱԱՐԱԳԵՏ» ՍՊԸ-ի կողմից 31.03.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Գրիգոր Ոսկանյան» Ա/Ձ-ի կողմից 06.03.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (18.05.2026թ. հ.Դ-50298-26, 08.07.2026թ. հ.Դ-71133-26).
- Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի /օգտագործման/ պետական գրանցման 09.01.2003թ. հ.597472 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026MDRRYD) քաղաքացի Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 253.11 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։
- Ընդունել ի գիտություն, որ.
- կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
- շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու
անոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 689725 (վեց հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
- իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ