Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառույցի օրինականացման մասին

4072-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ բնակելի շենքը ճանաչում է օրինական։ Հողամասի գործառնական նշանակությունը սահմանվում է որպես բնակելի կառուցապատում։ Կառուցող անձին՝ Անդրանիկ Ռազմիկի Սուքիասյանին, առաջարկվում է ձեռք բերել օրինականացված կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով։ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը լիազորվում է վճարման հաստատումից հետո 30-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր։ Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։ Կատարման հսկողությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

Հող և կադաստրԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԱնշարժ գույքի օբյեկտ

    Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842 հասցեում գտնվող հողամասում կառուցված՝ բնակելի տուն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական։

    • Սեփականատեր: Երևան քաղաքի սեփականություն
    Օբյեկտ
    Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    20229AAQBQ
    Մակերես
    205.11
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները ՝ սույն որոշման 1-ին կետում նշված 205.11քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

    • Սեփականատեր: Երևան քաղաքի սեփականություն
    Օբյեկտ
    Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    20229AAQBQ
    Մակերես
    205.11
  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Անդրանիկ Ռազմիկի Սուքիասյանին, այսուհետ՝ Գնորդ։

    • Ստացող: Անդրանիկ Ռազմիկի Սուքիասյան
    Օբյեկտ
    Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    20229AAQBQ
    Մակերես
    205.11
  4. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
    • Կողմ: Անդրանիկ Ռազմիկի Սուքիասյան
    Օբյեկտ
    Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    20229AAQBQ
    Մակերես
    205.11
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№____________ « » 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված՝ պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 14.04.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումները (06.12.2022թ. հ.Դ-116703-22, 25.07.2023թ. հ.Դ-90637-23, 27.04.2026թ. հ.Դ-42220-26).

  1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/842 հասցեում գտնվող 205.11քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ. 20229AAQBQ), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

  2. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները ՝ սույն որոշման 1-ին

կետում նշված 205.11քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

  1. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Անդրանիկ Ռազմիկի Սուքիասյանին, այսուհետ՝ Գնորդ։
  2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
  4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ