Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան, Ավան, Ն.Քուչակ թաղամաս, հ.48/2 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերում Արտակ Սամվելի Բալասանյանի և Անի Սաղաթելի Սաղաթելյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

3983-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Ավան վարչական շրջանի Ն.Քուչակ թաղամասի հ.48/2 հասցեում գտնվող հողամասերում Արտակ Սամվելի Բալասանյանի և Անի Սաղաթելի Սաղաթելյանի կողմից ինքնակամ կառուցված 40.35 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պետական գրանցման անհրաժեշտությունը։

ՔաղաքաշինությունԱվան

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Ճանաչել օրինական Երևան, Ավան, Ն.Քուչակ թաղամաս, հ.48/2 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Արտակ Սամվելի Բալասանյանի և Անի Սաղաթելի Սաղաթելյանի կողմից ինքնակամ իրականացված 40,35քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ)։

    • Սեփականատեր: Արտակ Սամվելի Բալասանյան
    • Սեփականատեր: Անի Սաղաթելի Սաղաթելյան
    Օբյեկտ
    Երևան, Ավան, Ն.Քուչակ թաղամաս, հ.48/2
    Կադաստրային ծածկագիր
    2026HHM55Z
    Մակերես
    40.35
  2. ԱյլԲյուջետային հոդված

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 179033 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: հողամասի սեփականատեր

    179 033 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: հողամասի սեփականատեր
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կադաստր դիմելու հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

  6. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  7. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, Ն.ՔՈՒՉԱԿ ԹԱՂԱՄԱՍ, Հ.48/2 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՐՏԱԿ ՍԱՄՎԵԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ՍԱՂԱԹԵԼԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 06.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ընդհանուր բաժնային սեփականատիրոջ կողմից տրված գրավոր համաձայնությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 25.05.2026թ. տրված Հ.595-26 տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին Գևորգ Սուրիկի Աբրահամյան ԱՁ-ի կողմից 14.05.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումը (02.07.2026թ. Դ-68867-26).

  1. Երևան, Ավան, Ն.Քուչակ թաղամաս, հ.48/2 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12092025-01-0135 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026HHM55Z) հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Արտակ Սամվելի Բալասանյանի և Անի Սաղաթելի Սաղաթելյանի կողմից ինքնակամ իրականացված 40,35քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ ճանաչել օրինական։
  2. Ընդունել ի գիտություն, որ.
  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 179033 (մեկ հարյուր յոթանասունինը հազար երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246