Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Որոշում՝ ինքնակամ կառույցը օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին

4197-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումն օրինականացնում է Երևանի Աջափնյակ, Ս. Լուկաշինի փողոց, հ. 35/91 հասցեում Խաչատուր Աղվանի Բաբայանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը։ Այն նաև սահմանում է հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատում և ուժը կորցրած ճանաչում նախկին շինարարական թույլտվությունը։ Հողամասի սեփականատերը պարտավոր է 60-օրյա ժամկետում վճարել օրինականացման վճարը և այլ հարակից վճարումները։

Հող և կադաստրԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Ակտն ուժը կորցրած ճանաչումԹույլտվություն

    Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ ուժը կորցրած ճանաչել 14.12.2022թ. տրված հ.ՇԹ-22-266 շինարարության թույլտվությունը։

    • Կատարող: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Ս.Լուկաշինի փողոց, հ.35/91 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակելի կառուցապատման։

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջան
    Օբյեկտ
    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Ս.Լուկաշինի փողոց, հ.35/91
    Մակերես
    500
  3. Ինքնակամ կառույցի օրինականացումԲնակելի շենք

    Երևան, Աջափնյակ, Ս.Լուկաշինի փողոց, հ.35/91 հասցեում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15072019-01-0131 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026PKW33Q) հանդիսացող հողամասում Խաչատուր Աղվանի Բաբայանի կողմից ինքնակամ իրականացված 227,6քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ)՝ ճանաչել օրինական։

    • Սեփականատեր: Խաչատուր Աղվանի Բաբայան
    Օբյեկտ
    Երևան, Աջափնյակ, Ս.Լուկաշինի փողոց, հ.35/91
    Կադաստրային ծածկագիր
    2026PKW33Q
    Մակերես
    227.6
  4. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Ս.ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑ, Հ.35/91 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՂՎԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 25.06.2026թ. տրված հ.Ե182-26 տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Տիգրան Փոթիկյան» Ա/Ձ-ի կողմից 24.06.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (02.07.2026թ. հ.Դ-68720-26, 14.08.2026թ. հ.Դ-86425-26).

  1. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ ուժը կորցրած ճանաչել 14.12.2022թ. տրված հ.ՇԹ-22-266 շինարարության թույլտվությունը։
  2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Ս.Լուկաշինի փողոց, հ.35/91 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակելի կառուցապատման։
  3. Երևան, Աջափնյակ, Ս.Լուկաշինի փողոց, հ.35/91 հասցեում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15072019-01-0131 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026PKW33Q) հանդիսացող հողամասում Խաչատուր Աղվանի Բաբայանի կողմից ինքնակամ իրականացված 227,6քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ)՝ ճանաչել օրինական։
  4. Ընդունել ի գիտություն, որ.
  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 729686 (յոթ հարյուր քսանինը հազար վեց հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    9.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ