Ինքնակամ կառույցի օրինականացման մասին
Որոշումը վերաբերում է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի հ.23/1 հասցեում գտնվող 42.6 քմ մակերեսով հողամասում կառուցված հասարակական նշանակության ինքնակամ կառույցի օրինականացմանը։ Այն ճանաչվում է Երևան քաղաքի սեփականություն և առաջարկվում է ուղղակի վաճառքով տրամադրել կառույցն իրականացրած անձին։ Որոշումը նաև սահմանում է հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատում։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց
Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի հ.23/1 հասցեում գտնվող 42.6 քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված հասարակական նշանակության ինքնակամ կառույցը համարել Երևան քաղաքի սեփականություն և ճանաչել օրինական։
- Օբյեկտ
- Բագրատունյաց փողոց, 2-րդ նրբանցք, հ.23/1
- Կադաստրային ծածկագիր
- 2022QCU5BP
- Մակերես
- 42.6 m²
- Գույքի անհատույց օտարումԱնշարժ գույքի օբյեկտ
Առաջարկել Տարոն Արտաշի Տոնոյանին՝ որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերել օրինականացված կառույցը և հողամասը։
- Ստացող: Տարոն Արտաշի Տոնոյան
- Օբյեկտ
- Բագրատունյաց փողոց, 2-րդ նրբանցք, հ.23/1
- Կադաստրային ծածկագիր
- 2022QCU5BP
- Մակերես
- 42.6 m²
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Սահմանել Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի հ.23/1 հասցեում գտնվող 42.6 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատում։
- Օբյեկտ
- Բագրատունյաց փողոց, 2-րդ նրբանցք, հ.23/1
- Կադաստրային ծածկագիր
- 2022QCU5BP
- Մակերես
- 42.6 m²
- Հանձնման թույլտվությունԱնշարժ գույքի օբյեկտ
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ գումարների վճարումից և դրանց՝ Երևան համայնքի բյուջե մուտքագրված լինելու փաստը հավաստող տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Կողմ: Տարոն Արտաշի Տոնոյան
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 07.06.2024թվականի թիվ ՎԴ/3397/05/23 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 31.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը.
-
Բագրատունյաց փողոց, 2-րդ նրբանցք, հ.23/1 հասցեում գտնվող 42,6քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ. 2022QCU5BP), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
-
Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Տարոն Արտաշի Տոնոյանին, այսուհետ՝ Գնորդ։
-
Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները ՝ սույն որոշման 1-ին կետում նշված 42.6քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
-
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։ 6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246