Օրինականացնել Երևան, Շենգավիթ, Ղարիբջանյան փողոց հ.111 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Ջիվան Ռաֆիկի Գալուստյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացված կառույցը
Որոշումը վերաբերում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցի 111 հասցեում գտնվող հողամասում քաղաքացի Ջիվան Ռաֆիկի Գալուստյանին պատկանող ինքնակամ կառույցի օրինականացմանը։ Կառույցը, որն ունի 324.3 քառ.մետր մակերես, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դուռ և մեկ պատուհան, ճանաչվում է օրինական։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց
Օրինական ճանաչել Երևան, Շենգավիթ, Ղարիբջանյան փողոց հ.111 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Ջիվան Ռաֆիկի Գալուստյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 324.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը, ինքնակամ բացված 1 դուռը և ինքնակամ բացված 1 պատուհանը։
- Սեփականատեր: Ջիվան Ռաֆիկի Գալուստյան
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ, Ղարիբջանյան փողոց հ.111
- Մակերես
- 324.3 m²
- ԱյլԲյուջետային հոդված
Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1,447,794 ՀՀ դրամ օրինականացման վճարը։
- Սեփականատեր: Ջիվան Ռաֆիկի Գալուստյան
1 447 794 դրամ — օրինականացման վճար
- ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ
Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
- Սեփականատեր: Ջիվան Ռաֆիկի Գալուստյան
- ԱյլՀամայնքային ակտ
Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- ԱյլՀամայնքային ակտ
Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.111 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՋԻՎԱՆ ՌԱՖԻԿԻ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՈՒՐԲԱՆ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի կողմից 25.06.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՆԱԽԱԳԻԾՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 09.03.2023թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (16.07.2024թ. հ.Դ-90847-24, 03.07.2025թ. հ.Դ-71305-25, 25.09.2025թ. հ.Դ-105967-25, 03.04.2026թ. հ.Դ-33015-26, 02.06.2026թ. հ.Դ-56324-26).
-
Երևան, Շենգավիթ, Ղարիբջանյան փողոց հ.111 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.08.2019թ. հ.05032025-01-0174 վկայական) քաղաքացի Ջիվան Ռաֆիկի Գալուստյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 324.3 քառ.մետր (բնակելի տուն) ընդհանուր մակերեսով կառույցը, ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ և ինքնակամ բացված պատուհանը 1 (մեկ) հատ ճանաչել օրինական։
-
Ընդունել ի գիտություն, որ.
- կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.))
```
- շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը. 1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1447794 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր իննսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը. 2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը. 3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։ 4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։ 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։ 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ