Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան, Կենտրոն, Արամի փողոց հ.88/9 հասցեում քաղաքացի Երվանդ Ռոբերտի Մինասյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին

4076-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի 88/9 հասցեում քաղաքացի Երվանդ Ռոբերտի Մինասյանի կողմից կառուցված 4.8 քառ.մետր մակերեսով ինքնակամ կառույցի օրինականացմանը։ Կառույցը ճանաչվել է օրինական՝ հաշվի առնելով մասնագիտական և տեխնիկական դրական եզրակացությունները, ինչպես նաև բաժնային սեփականատերերի համաձայնությունները։ Որոշումը պարտավորեցնում է կառույցն իրականացրած անձին վճարել օրինականացման վճար և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներ։

ՔաղաքաշինությունԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Երևան, Կենտրոն, Արամի փողոց հ.88/9 հասցեում քաղաքացի Երվանդ Ռոբերտի Մինասյանի կողմից ինքնակամ իրականացրած 4,8քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /տարածք/) ճանաչել օրինական։

    • Սեփականատեր: Երվանդ Ռոբերտի Մինասյան
    Օբյեկտ
    Երևան, Կենտրոն, Արամի փողոց հ.88/9
    Կադաստրային ծածկագիր
    202625YV4K
    Մակերես
    4.8
  2. ԱյլԱյլ

    Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 81600 (ութսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

    • Կարգավորման սուբյեկտ: Երվանդ Ռոբերտի Մինասյան

    81 600 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱյլ

    Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Կարգավորման սուբյեկտ: Երվանդ Ռոբերտի Մինասյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ.88/9 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐՎԱՆԴ ՌՈԲԵՐՏԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 31.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 30.06.2026թ. տրված հ.26-563 տեխնիկական դրական եզրակացությունը, բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, «ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 22.06.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (20.07.2026թ. հ.Դ-75613-26).

  1. Երևան, Կենտրոն, Արամի փողոց հ.88/9 հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06112024-01-0320 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.202625YV4K) քաղաքացի Երվանդ Ռոբերտի Մինասյանի կողմից ինքնակամ իրականացրած 4,8քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /տարածք/) ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

  2. կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

  1. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 81600 (ութսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ