Երևան, Կենտրոն, Պրահայի փողոց, հ.69 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Միսակ Սեդրակի Եփրեմյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին
Որոշումը վերաբերում է Երևանի Կենտրոն համայնքի Պրահայի փողոցի հ.69 հասցեում գտնվող քաղաքացի Միսակ Սեդրակի Եփրեմյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացմանը։ Որոշման համաձայն՝ 304.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ պատուհանը և մեկ դուռը ճանաչվում են օրինական, բացառությամբ 16-րդ սենյակի պատուհանի։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը՝ 1,599,408 ՀՀ դրամ, և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց
Ճանաչել օրինական Երևան, Կենտրոն, Պրահայի փողոց, հ.69 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Միսակ Սեդրակի Եփրեմյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 304.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ), ինքնակամ բացված 1 պատուհանը և ինքնակամ բացված 1 դուռը, բացառությամբ 16-րդ սենյակում առկա պատուհանի։
- Սեփականատեր: Միսակ Սեդրակի Եփրեմյան
- Օբյեկտ
- Երևան, Կենտրոն, Պրահայի փողոց, հ.69
- Մակերես
- 304.4 m²
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՊՐԱՀԱՅԻ ՓՈՂՈՑ, Հ.69 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԻՍԱԿ ՍԵԴՐԱԿԻ ԵՓՐԵՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 03.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «Ա.Ռ.Մ.ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 30.11.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից տրված 02.09.2022թ. տեղեկանքը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (05.12.2023թ. հ.Դ-151871-23, 19.03.2025թ. հ.Դ-29104-25, 13.05.2025թ. հ.50788-25, 02.07.2026թ. հ.Դ-68654-26, 17.07.2026թ. հ.Դ-75060-26, 27.07.2026թ. հ.Դ-78445-26).
- Երևան, Կենտրոն, Պրահայի փողոց, հ.69 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18032025-01-0222 վկայական) քաղաքացի Միսակ Սեդրակի Եփրեմյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 304.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ (16-րդ սենյակում առկա պատուհանը ենթակա չէ օրինականացման)), ինքնակամ բացված պատուհանը 1/մեկ/ հատ, ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
- Ընդունել ի գիտություն, որ.
-
կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
-
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
- Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1599408 (մեկ միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար չորս հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
- իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: - Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246