Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին

3878-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հ.35/20 հասցեում գտնվող Արմեն Սերյանի Զախարյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 638.95 քառ.մետր ընդհանուր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պետական գրանցման անհրաժեշտությունը։

ՔաղաքաշինությունՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԲնակելի շենք

    Ճանաչել օրինական Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, հ.35/20 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Սերյանի Զախարյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 638.95 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ)։

    • Սեփականատեր: Արմեն Սերյանի Զախարյան
    Օբյեկտ
    Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, հ.35/20
    Կադաստրային ծածկագիր
    2026NKNAKG
    Մակերես
    638.95
  2. ԱյլԱյլ

    Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2409481 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Կարգավորման սուբյեկտ: Արմեն Սերյանի Զախարյան

    2 409 481 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱյլ

    Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Կարգավորման սուբյեկտ: Արմեն Սերյանի Զախարյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ, Հ.35/20 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՍԵՐՅԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական
արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն
որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի
քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը
քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման
պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից
29.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «Ա․Ռ․Մ․ՇԻՆ»
ՍՊԸ-ի կողմից 30.06.2026թ. տրված հ.507/26 տեխնիկական դրական եզրակացությունը,
ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Ռուստամ Մաթևոսյան» Ա/Ձ-ի կողմից
24.06.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած
անձի` ի դեմս ներկայացուցչի դիմումները (02.07.2026թ. հ.Դ-68879-26, 17.07.2026թ.
հ.Դ-74868-26).

  1. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, հ.35/20 հասցեում՝ սեփականության
    իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
    հ.23062026-01-0250 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր
    հ.2026NKNAKG) քաղաքացի Արմեն Սերյանի Զախարյանին պատկանող հողամասում
    ինքնակամ իրականացրած 638.95 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի
    շինություններ) ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով
    պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու
    առողջությանը.

  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ
    անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու

անոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2409481 (երկու միլիոն չորս հարյուր ինը հազար չորս հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246