Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան թաղամաս, հ.57/10 հասցեում սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Վաչագան Համլետի Համայակյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին

4198-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի հ.57/10 հասցեում գտնվող 700.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանվում է բնակելի կառուցապատման։ Քաղաքացի Վաչագան Համլետի Համայակյանի կողմից նույն հասցեում ինքնակամ իրականացված 442.11 քառ.մետր ընդհանուր մակերեսով բնակելի շինությունները ճանաչվում են օրինական։ Սահմանվում է նաև օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները։

ՔաղաքաշինությունԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Սահմանել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Նազարբեկյան թաղամաս, հ.57/10 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 700.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։

    Օբյեկտ
    Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան թաղամաս, հ.57/10
    Մակերես
    700
  2. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Ճանաչել օրինական Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան թաղամաս, հ.57/10 հասցեում՝ սեփականություն հանդիսացող հողամասում Վաչագան Համլետի Համայակյանի կողմից ինքնակամ իրականացված 442.11 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ)։

    • Սեփականատեր: Վաչագան Համլետի Համայակյան
    Օբյեկտ
    Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան թաղամաս, հ.57/10
    Կադաստրային ծածկագիր
    20266QV3QL
    Մակերես
    442.11
  3. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1667197 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսունյոթ հազար մեկ հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

    • Կարգավորման սուբյեկտ: հողամասի սեփականատեր

    1 667 197 դրամ օրինականացման վճար

  4. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Կարգավորման սուբյեկտ: հողամասի սեփականատեր
  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ , ԱՋԱՓՆՅԱԿ , ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ , Հ.57/10 ՀԱՍՑԵՈՒՄ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՉԱԳԱՆ
ՀԱՄԼԵՏԻ ՀԱՄԱՅԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ
ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի
շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու
մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք
ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը,
կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված
օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության
վարչության կողմից 21.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի
առնելով «ՍԵԴՐԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ » Ա/Ձ-ի կողմից 22.05.2026թ. տրված հ․ՏԶՍ-7-5-26
տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի
վերաբերյալ «ԷՅՋ ՔԵՅ ՊՐՈՖԿԱԴ » ՍՊԸ -ի կողմից 25.02.2026թ. տրված
եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (11.06.2026թ.
հ.Դ-60359-26, 20.07.2026թ. հ.Դ-75616-26).

  1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011
    թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ
    ենթակետը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Նազարբեկյան թաղամաս, հ.57/10
    հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 700.0 քառ.մետր մակերեսով հողամասի
    գործառնական նշանակությունը՝ օգտագործման նպատակը՝ սահմանել բնակելի
    կառուցապատման։

  2. Երևան , Աջափնյակ , Նազարբեկյան թաղամաս , հ.57/10 հասցեում՝
    սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
    հ.13042015-01-0079 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր
    հ.20266QV3QL) հանդիսացող հողամասում Վաչագան Համլետի Համայակյանի կողմից
    ինքնակամ իրականացված 442,11 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի
    շինություններ), ճանաչել օրինական։

  3. Ընդունել ի գիտություն, որ. 1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը. 1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1667197 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսունյոթ հազար մեկ հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը . 2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը. 3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։ 5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։ 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։ 8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ