Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին
Որոշումը վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 5-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող քաղաքացի Փայլակ Վահրամի Ղարիբյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 117.4 քառ.մետր մակերեսով բնակելի տունն օրինականացնելուն։ Որոշման համաձայն՝ կառույցը ճանաչվում է օրինական, պայմանով, որ հողամասի սեփականատերը 60 օրվա ընթացքում վճարի օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԲնակելի շենք
Ճանաչել օրինական Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 5-րդ փողոց հ.2 հողամաս հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Փայլակ Վահրամի Ղարիբյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 117.4 քառ.մետր (բնակելի տուն) ընդհանուր մակերեսով կառույցը։
- Սեփականատեր: Փայլակ Վահրամի Ղարիբյան
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 5-րդ փողոց հ.2 հողամաս
- Կադաստրային ծածկագիր
- 2026NR4TDR
- Մակերես
- 117.4 m²
- Կատարման հանձնարարումԱյլ
Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 231161 Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
- Կատարող: Փայլակ Վահրամի Ղարիբյան
231 161 դրամ — օրինականացման վճար
- Կատարման հանձնարարումԱյլ
Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
- Կատարող: Փայլակ Վահրամի Ղարիբյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 5-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.2 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՓԱՅԼԱԿ ՎԱՀՐԱՄԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 23.07.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի կողմից 04.06.2026թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (20.05.2024թ. հ.Դ-64914-24, 05.06.2025թ. հ.Դ-59932-25, 29.07.2025թ. հ.Դ-81788-25, 28.04.2026թ. հ.Դ-43005-26, 04.06.2026թ. հ.Դ-87941-26).
-
Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 5-րդ փողոց հ.2 հողամաս հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.05.2014թ. հ.29052014-01-0080 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026NR4TDR) քաղաքացի Փայլակ Վահրամի Ղարիբյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 117.4 քառ.մետր (բնակելի տուն) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
-
Ընդունել ի գիտություն, որ.
- կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
- շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
- Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
-
սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 231161 (երկու հարյուր երեսունմեկ հազար մեկ հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
-
իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
-
սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
-
Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
-
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
-
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ