Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին

4087-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցի 1/1 հասցեում գտնվող «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» ՍՊԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 143.08 քառ.մետր մակերեսով արտադրական կառույցի օրինականացմանը։ Ընկերությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել 952,269 ՀՀ դրամ օրինականացման վճար և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունԱվան

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Օրինականացնել Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց հ.1/1 հասցեում՝ «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» ՍՊԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 143.08 քառ.մետր ընդհանուր մակերեսով արտադրական կառույցը։

    • Սեփականատեր: «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
    Օբյեկտ
    Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց հ.1/1
    Մակերես
    143.08
  2. ԱյլԲյուջետային հոդված

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 952269 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

    952 269 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ՄԱՐՇԱԼ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.1/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից տրված 06.07.2026թ․ հ.ԳՄ/13987-2026 գրությունը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 31.07.2026թ. տրված հ.26-667 տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԼԵՊԻԴՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից 22.05.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Եղիշե Ավագյանի ներկայացուցչի դիմումը (06.08.2026թ. հ.Դ-83016-26).

  1. Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց հ.1/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22062026-01-0035 վկայական) «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար՝ 282.110.03656 տրված 21.07.1999թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 143.08քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական /ծածկ/) ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.)))

  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 952269 (ինը հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
    5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ