Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին
Երևանի քաղաքապետի որոշումը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ս. Օհանովի փողոցի 9/9 հասցեում գտնվող Համլետ Ահարոնի Թադևոսյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը։ Որոշումը ճանաչում է 1162.2 քառ.մետր մակերեսով արտադրական շինությունները, 5 պատուհանները և 1 դուռը՝ որպես օրինական։ Որոշումը պարտավորեցնում է շինությունն իրականացրած անձին վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարները։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց
Ճանաչել օրինական Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ս.Օհանովի փողոց հ.9/9 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Համլետ Ահարոնի Թադևոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 1162.2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական շինություններ), ինքնակամ բացված պատուհանները՝ 5 (հինգ) հատ, ինքնակամ բացված դուռը՝ 1 (մեկ) հատ։
- Սեփականատեր: Համլետ Ահարոնի Թադևոսյան
- Օբյեկտ
- Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ս.Օհանովի փողոց հ.9/9
- Կադաստրային ծածկագիր
- 2022DVXBPL
- Մակերես
- 1162.2 m²
- Կատարման հանձնարարումԱյլ
Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 7761645 ՀՀ դրամ օրինականացման վճարը։
- Կատարող: Համլետ Ահարոնի Թադևոսյան
7 761 645 դրամ — օրինականացման վճար
- Կատարման հանձնարարումԱյլ
Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
- Կատարող: Համլետ Ահարոնի Թադևոսյան
- ԱյլՀամայնքային ակտ
Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Ս.ՕՀԱՆՈՎԻ ՓՈՂՈՑ Հ.9/9 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԼԵՏ ԱՀԱՐՈՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8․1-ին, 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՀՈՎԱՐՍ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 03.10.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Մարգարիտ Նիտալյան» Ա/Ձ-ի կողմից 14.07.2022թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (15.07.2022թ. հ.Դ-50291-22, 04.11.2022թ. հ.Դ-101355-22, 13.09.2023թ. հ.Դ-113912-23, 23.10.2023թ. հ.Դ-130370-23, 13.05.2026թ. հ.Դ-48239-26, 23.06.2026թ. հ.Դ-64762-26).
-
Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ս.Օհանովի փողոց հ.9/9 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21012020-01-0257 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022DVXBPL) քաղաքացի Համլետ Ահարոնի Թադևոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 1162.2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական շինություններ), ինքնակամ բացված պատուհանները՝ 5 (հինգ) հատ, ինքնակամ բացված դուռը՝ 1 (մեկ) հատ ճանաչել օրինական։
-
Ընդունել ի գիտություն, որ.
-
կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
-
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
- Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 7761645 (յոթ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
- իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ