Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13 հասցեում՝ սեփականության իրավունքով Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին

3981-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ օրինականացվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13 հասցեում գտնվող Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 235.14 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունը։ Սահմանվում է նաև հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Որոշումը պարտավորեցնում է սեփականատիրոջը վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Սահմանել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13 հասցեում գտնվող 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։

    Օբյեկտ
    Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13
    Մակերես
    500
  2. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Ճանաչել օրինական Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13 հասցեում Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 235.14 քառ.մետր ընդհանուր մակերեսով բնակելի շինությունները։

    • Սեփականատեր: Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյան
    Օբյեկտ
    Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13
    Կադաստրային ծածկագիր
    2026X84WCD
    Մակերես
    235.14
  3. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 753859 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյան

    753 859 դրամ օրինականացման վճար

  4. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյան
  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԼՈՒԿԱՇԻՆԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.5/13 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՖՐՈՒՆԶԵՅԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի
շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու
մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի
18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով
Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը
քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման
պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից
31.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ԱՐՏ-ԱՐՏ»
ՍՊԸ-ի կողմից 04.04.2026թ. տրված հ.26/2.10 տեխնիկական դրական եզրակացությունը,
ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Հայկ Ավագյան Ալեքսանի» Ա/Ձ-ի
կողմից 22.05.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն
իրականացրած անձի դիմումները (16.04.2026թ. հ.Դ-38457-26, 22.05.2026թ. հ.Դ-52893-26,
10.07.2026թ. հ.Դ-72095-26).

  1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
    դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝
    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13 հասցեում գտնվող
    անշարժ գույքի զբաղեցրած 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական
    նշանակությունը՝ (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակելի կառուցապատման։

  2. Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 3-րդ փողոց հ.5/13 հասցեում՝ սեփականության
    իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09112016-
    01-0061 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026X84WCD)
    քաղաքացի Քրիստինե Ֆրունզեյի Սաֆարյանին պատկանող հողամասում ինքնակամ
    իրականացրած 235.14 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ)
    ճանաչել օրինական։

  3. Ընդունել ի գիտություն, որ.))

```

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 753859 (յոթ հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր հիսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246