Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

4080-ԱՈւժի մեջ է

Երևանի քաղաքապետի որոշումը վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հողատարածքում քաղաքացի Էդգար Ալբերտի Սարիբեկյանին պատկանող 186.3 քառ.մետր մակերեսով ինքնակամ կառույցի օրինականացմանը։ Որոշումը սահմանում է, որ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի էական խախտումներով։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման համար սահմանված 597,278 ՀՀ դրամ վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Օրինականացնել Երևան, Շենգավիթ, «Նոր Ուղի» կոլնտնտեսություն հ.1 հողատարածք հ.24 հողակտոր հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Էդգար Ալբերտի Սարիբեկյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 186.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը։

    • Սեփականատեր: Էդգար Ալբերտի Սարիբեկյան
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ, «Նոր Ուղի» կոլնտնտեսություն հ.1 հողատարածք հ.24 հողակտոր
    Կադաստրային ծածկագիր
    2026NNNJ6B
    Մակերես
    186.3
  2. ԱյլԲյուջետային հոդված

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 597278 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: Էդգար Ալբերտի Սարիբեկյան

    597 278 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: Էդգար Ալբերտի Սարիբեկյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, «ՆՈՐ ՈՒՂԻ» ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ հ.1 ՀՈՂԱՏԱՐԱԾՔ հ.24 ՀՈՂԱԿՏՈՐ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴԳԱՐ ԱԼԲԵՐՏԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից 28.02.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Արսեն Մելքոնյան Արթուրի» ԱՁ-ի կողմից 06.04.2026թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (05.06.2026թ. հ.Դ-58123-26).

  1. Երևան, Շենգավիթ, «Նոր Ուղի» կոլնտնտեսություն հ.1 հողատարածք հ.24 հողակտոր հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 11.03.2005թ. հ.1753799 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026NNNJ6B) քաղաքացի Էդգար Ալբերտի Սարիբեկյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 186.3 քառ.մետր (բնակելի տուն՝ 169.3 քառ.մետր, օժանդակ շինություն՝ 13.8 քառ.մետր, պարիսպներ՝ 3.2 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 597278 (հինգ հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ