Երևան, Շենգավիթ, Գ.Նժդեհի փողոց հ.21 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ քաղաքացիներ Գագիկ Նորիկի Հայրապետյանի և Գայանե Ռոբերտի Հայրապետյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին
Որոշումն ուղղված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի փողոցի 21 հասցեում գտնվող հողամասում քաղաքացիներ Գագիկ Նորիկի Հայրապետյանի և Գայանե Ռոբերտի Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված 140.4 քառ.մետր մակերեսով շինությունը և 3 դռները օրինականացնելուն։ Որոշումը պարտավորեցնում է շինությունն իրականացրած անձանց՝ 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։ Չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց
Օրինականացնել Երևան, Շենգավիթ, Գ.Նժդեհի փողոց հ.21 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Գագիկ Նորիկի Հայրապետյանի և Գայանե Ռոբերտի Հայրապետյանի կողմից ինքնակամ իրականացված 140.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական (առևտրի սրահ՝ 134.6 քառ.մետր, պարիսպ՝ 5.8 քառ.մետր)) և ինքնակամ բացված դռները 3 (երեք) հատ։
- Սեփականատեր: Գագիկ Նորիկի Հայրապետյան
- Սեփականատեր: Գայանե Ռոբերտի Հայրապետյան
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ, Գ.Նժդեհի փողոց հ.21
- Մակերես
- 140.4 m²
- Կատարման հանձնարարումԱյլ
Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1259221 ՀՀ դրամ օրինականացման վճարը։
- Կատարող: Գագիկ Նորիկի Հայրապետյան
- Կատարող: Գայանե Ռոբերտի Հայրապետյան
1 259 221 դրամ — օրինականացման վճար
- Կատարման հանձնարարումԱյլ
Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
- Կատարող: Գագիկ Նորիկի Հայրապետյան
- Կատարող: Գայանե Ռոբերտի Հայրապետյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԱԳԻԿ ՆՈՐԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՌՈԲԵՐՏԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին և 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 25.02.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՄԵԳԱԳՐԻԴ» ՍՊԸ-ի կողմից 04.03.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (10.03.2026թ. հ.Դ-23070-26, 01.04.2026թ. հ.Դ-32031-26, 12.05.2026թ. հ.Դ-47804-26).
-
Երևան, Շենգավիթ, Գ.Նժդեհի փողոց հ.21 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.06.2019թ. տրված հ.04062019-01-0243 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Գագիկ Նորիկի Հայրապետյանի և Գայանե Ռոբերտի Հայրապետյանի կողմից ինքնակամ իրականացված 140.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական (առևտրի սրահ՝ 134.6 քառ.մետր, պարիսպ՝ 5.8 քառ.մետր)) և ինքնակամ բացված դռները 3 (երեք) հատ ճանաչել օրինական։
-
Ընդունել ի գիտություն, որ.
-
կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
-
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
- Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1259221 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունինը հազար երկու հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
- իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
- սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ