Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

3757-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերաբերում է Արմենուհի Ազատի Էլոյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացմանը։ Որոշումը սահմանում է կառույցի օրինական ճանաչումը, ինչպես նաև պարտավորեցնում է հողամասի սեփականատիրոջը վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 12-րդ փողոց հ.97/28 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արմենուհի Ազատի Էլոյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 151.6 քառ.մետր (բնակելի տուն՝ 138.1 քառ.մետր, ծածկ՝ 4.2 քառ.մետր, աստիճանահարթակ՝ 5.9 քառ.մետր, պարիսպ՝ 3.4 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

    • Սեփականատեր: Արմենուհի Ազատի Էլոյան
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 12-րդ փողոց հ.97/28
    Մակերես
    151.6
  2. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 298501 (երկու հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: Արմենուհի Ազատի Էլոյան

    298 501 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: Արմենուհի Ազատի Էլոյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 12-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.97/28 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱԶԱՏԻ ԷԼՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 27.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 12.06.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Անշարժ Գույք» ՍՊԸ-ի կողմից 08.06.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (12.06.2026թ. հ.Դ-60918-26, 15.06.2026թ. հ.Դ-61699-26, 06.07.2026թ. հ.Դ-70014-26).

  1. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 12-րդ փողոց հ.97/28 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27.05.2026թ. տրված հ.05062026-01-0468 վկայական, ինքնակամ շինությունների հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 26.06.2026թ. հ.ԳՄ/13331-2026 գրություն) քաղաքացի Արմենուհի Ազատի Էլոյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 151.6 քառ.մետր (բնակելի տուն՝ 138.1 քառ.մետր, ծածկ՝ 4.2 քառ.մետր, աստիճանահարթակ՝ 5.9 քառ.մետր, պարիսպ՝ 3.4 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
  2. Ընդունել ի գիտություն, որ.
    1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  1. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը. 1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 298501 (երկու հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը. 2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը. 3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։ 4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։ 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։ 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ