Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

4075-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 8-րդ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող Արա Նորիկի Բալաբեկյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացմանը։ Շինությունը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 145.91 քառ.մետր, ճանաչվում է օրինական։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Ճանաչել օրինական Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական տարածք 8-րդ փողոց հ.7 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արա Նորիկի Բալաբեկյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 145.91 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 112.4 քառ.մետր, լողավազան՝ 27.6 քառ.մետր, զրուցարան՝ 5.91 քառ.մետր)։

    • Սեփականատեր: Արա Նորիկի Բալաբեկյան
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական տարածք 8-րդ փողոց հ.7
    Կադաստրային ծածկագիր
    2026JKHHL6
    Մակերես
    145.91
  2. ԱյլԲյուջետային հոդված

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 287297 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: Արա Նորիկի Բալաբեկյան

    287 297 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: Արա Նորիկի Բալաբեկյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 8-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱ ՆՈՐԻԿԻ ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 06.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 10.06.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Անշարժ Գույք» ՍՊԸ-ի կողմից 21.04.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Արա Բալաբեկյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (13.05.2026թ. հ.Դ-48413-26, 11.06.2026թ. հ.Դ-60269-26).

  1. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածք 8-րդ փողոց հ.7 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.05.2018թ. հ.05052018-01-0077 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026JKHHL6) քաղաքացի Արա Նորիկի Բալաբեկյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 145.91 քառ.մետր (բնակելի տուն՝ 112.4 քառ.մետր, լողավազան՝ 27.6 քառ.մետր, զրուցարան՝ 5.91 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
  2. Ընդունել ի գիտություն, որ.
    1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  1. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 287297 (երկու հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ