Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

4073-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 6-րդ փողոցի հ.28 հասցեում գտնվող Գրիշա Կամոյի Հովսեփյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 268.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով շինության օրինականացմանը։ Որոշումը սահմանում է, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև չի կառուցվել օտարման կամ անվտանգության գոտիներում։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

ՔաղաքաշինությունՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Ճանաչել օրինական Երևան, Շենգավիթ, Ներքին Չարբախի 6-րդ փողոց հ.28 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Գրիշա Կամոյի Հովսեփյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 268.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը։

    • Սեփականատեր: Գրիշա Կամոյի Հովսեփյան
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ, Ներքին Չարբախի 6-րդ փողոց հ.28
    Կադաստրային ծածկագիր
    2026BWNBVN
    Մակերես
    268.7
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 622310 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Կատարող: Գրիշա Կամոյի Հովսեփյան

    622 310 դրամ օրինականացման վճար

  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Կատարող: Գրիշա Կամոյի Հովսեփյան
  4. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.28 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻՇԱ ԿԱՄՈՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 25.03.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Գնել Առաքելյան» ԱՁ-ի կողմից 31.07.2023թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Գրիշա Հովսփյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (29.03.2024թ. հ.Դ-41654-24, 26.03.2025թ. հ.Դ-31907-25, 22.04.2025թ. հ.Դ-42875-25, 03.02.2026թ. հ.Դ-9253-26, 03.04.2026թ. հ.Դ-32956-26).

  1. Երևան, Շենգավիթ, Ներքին Չարբախի 6-րդ փողոց հ.28 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.01.2024թ. հ.18012024-01-0236 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026BWNBVN) քաղաքացի Գրիշա Կամոյի Հովսեփյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 268.7 քառ.մետր (բնակելի տուն՝ 161.2 քառ.մետր, նկուղ՝ 32.6 քառ.մետր, աստիճանահարթակ՝ 6.7 քառ.մետր, ծածկ՝ 17.4 քառ.մետր, օժանդակ շինություն՝ 50.6 քառ.մետր, պարիսպ՝ 0.2 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

  1. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 622310 (վեց հարյուր քսաներկու հազար երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

  4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ