Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

4077-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 հասցեում գտնվող Արտաշես Արշալույսի Հակոբյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 224.4 քառ.մետր մակերեսով բնակելի տունը օրինականացնելուն։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պետական գրանցման անհրաժեշտությունը։

ՔաղաքաշինությունՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԲնակելի շենք

    Ճանաչել օրինական Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 12-րդ փողոց 1-ին նրբանցք հ.11 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արտաշես Արշալույսի Հակոբյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 224.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը։

    • Սեփականատեր: Արտաշես Արշալույսի Հակոբյան
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 12-րդ փողոց 1-ին նրբանցք հ.11
    Կադաստրային ծածկագիր
    20263MUCFZ
    Մակերես
    224.4
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 846213 (ութ հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

    • Կատարող: Արտաշես Արշալույսի Հակոբյան

    846 213 դրամ օրինականացման վճար

  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Կատարող: Արտաշես Արշալույսի Հակոբյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. ԱյլՀամայնքային ակտ

    Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

  6. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  7. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱՇԵՍ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 18.05.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՋԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆԻ» ԱՁ-ի կողմից 06.05.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Արտաշես Հակոբյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (22.06.2026թ. հ.Դ-64121-26).

  1. Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 12-րդ փողոց 1-ին նրբանցք հ.11 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.08.2011թ. հ.2847518 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.20263MUCFZ) քաղաքացի Արտաշես Արշալույսի Հակոբյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 224.4 քառ.մետր (բնակելի տուն) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի
    N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության
    2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 846213 (ութ հարյուր
    քառասունվեց հազար երկու հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ
    օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական
    գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար
    սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական
    գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
    կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի
    մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և
    քաղաքաշինության վարչության պետի վրա։
    7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի
    աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ