Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

4043-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումն օրինականացնում է Երևանի Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը՝ ճանաչելով այն Երևան քաղաքի սեփականություն։ Հողամասի նշանակությունը սահմանվում է որպես բնակելի կառուցապատում։ Կառուցապատողին առաջարկվում է ձեռք բերել օրինականացված գույքը։ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը լիազորվում է կնքել վաճառքի պայմանագիրը։ Կատարման հսկողությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

Հող և կադաստրԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԱնշարժ գույքի օբյեկտ

    Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18 հասցեում գտնվող 2697,54քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ. 2022TCIO5U), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

    • Սեփականատեր: Երևան քաղաք
    • Դիմող: Վասիլ Ռաֆիկի Անտոնյան
    Օբյեկտ
    Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    2022TCIO5U
    Մակերես
    2697.54
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 2697.54քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

    • Այլ: Երևան քաղաքի ավագանի
    Օբյեկտ
    Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    2022TCIO5U
    Մակերես
    2697.54
  3. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունն ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
    Օբյեկտ
    Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    2022TCIO5U
    Մակերես
    2697.54
  4. Գույքի հանձնումԱնշարժ գույքի օբյեկտ

    Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Վասիլ Ռաֆիկի Անտոնյանին, այսուհետ՝ Գնորդ։

    • Ստացող: Վասիլ Ռաֆիկի Անտոնյան
    Օբյեկտ
    Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18, ք. Երևան
    Կադաստրային ծածկագիր
    2022TCIO5U
    Մակերես
    2697.54
  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№____________ « » 2026թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 07.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԿՈԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 20.03.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումը (02.03.2026թ. հ.Դ-19946-26).

  1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի, հ.18 հասցեում գտնվող 2697,54քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ. 2022TCIO5U), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

  2. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 2697.54քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

3.Սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունն ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
4.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Վասիլ Ռաֆիկի Անտոնյանին, այսուհետ՝ Գնորդ։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ