Երևան, Արաբկիր, Սոսեի փողոց հ.21/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Բրայան Ադրիան Էլլիսոնին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին
Որոշումը վերաբերում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցի 21/1 հասցեում գտնվող Բրայան Ադրիան Էլլիսոնին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացմանը։ Որոշման համաձայն՝ 127.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվում է օրինական։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց
Երևան, Արաբկիր, Սոսեի փողոց հ.21/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Բրայան Ադրիան Էլլիսոնին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 127.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /1-ին հարկ` 34.2 քառ.մետր, 2-րդ հարկ` 18.6 քառ.մետր, 3-րդ հարկ` 73.3 քառ.մետր/, պարիսպ` 1.2 քառ.մետր) ճանաչել օրինական։
- Սեփականատեր: Բրայան Ադրիան Էլլիսոն
- Օբյեկտ
- Երևան, Արաբկիր, Սոսեի փողոց հ.21/1
- Մակերես
- 127.3 m²
- ԱյլԲյուջետային հոդված
Հողամասի սեփականատերը պետք է սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 781749 ՀՀ դրամ օրինականացման վճարը։
- Սեփականատեր: Բրայան Ադրիան Էլլիսոն
781 749 դրամ — ինքնակամ կառույցի օրինականացման վճար
- ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ
Հողամասի սեփականատերը պետք է իր միջոցների հաշվին վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
- Սեփականատեր: Բրայան Ադրիան Էլլիսոն
- ԱյլՀամայնքային ակտ
Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ՍՈՍԵԻ ՓՈՂՈՑ Հ.21/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԲՐԱՅԱՆ ԱԴՐԻԱՆ ԷԼԼԻՍՈՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 08.05.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի կողմից 09.05.2026թ. տեղեկանքը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի հ.ԳՄ/8409-2026 30.04.2026թ. գրությունը, ինչպես նաև Բրայան Ադրիան Էլլիսոնի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (19.05.2026թ. հ.Դ-51084-26, 13.07.2026թ. հ.Դ-72886-26).
-
Երևան, Արաբկիր, Սոսեի փողոց հ.21/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.08.2022թ. հ.09082022-01-0398 վկայական) քաղաքացի Բրայան Ադրիան Էլլիսոնին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 127.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /1-ին հարկ` 34.2 քառ.մետր, 2-րդ հարկ` 18.6 քառ.մետր, 3-րդ հարկ` 73.3 քառ.մետր/, պարիսպ` 1.2 քառ.մետր) ճանաչել օրինական։
-
Ընդունել ի գիտություն, որ.
-
կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
-
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
- Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
-
սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 781749 (յոթ հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
-
իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
-
սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
-
Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
-
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
-
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246