ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը ճանաչվում է օրինական և համարվում Երևան քաղաքի սեփականություն։ Հողամասի գործառնական նշանակությունը սահմանվում է որպես հասարակական կառուցապատման։ Շինությունը և հողամասը առաջարկվում է ուղղակի վաճառքի ձևով վաճառել շինարարությունն իրականացրած անձին՝ Նինա Ջանիբեկի Վարդանյանին։ Լիազորվում է ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ գումարների վճարումը հավաստող փաստաթղթեր ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր։ Սույն որոշման կատարման հսկողությունը դրվում է քարտուղարի վրա։
Ինչ է որոշվել
- Ինքնակամ կառույցի օրինականացումԱնշարժ գույքի օբյեկտ
Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13 հասցեում գտնվող 72.0քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022JKLX8K), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
- Սեփականատեր: Երևան քաղաք
- Օբյեկտ
- Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13
- Կադաստրային ծածկագիր
- 2022JKLX8K
- Մակերես
- 72 m²
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 72,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
- Կարգավորման սուբյեկտ: Երևան քաղաքի ավագանի
- Օբյեկտ
- Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13
- Մակերես
- 72 m²
- Գույքի անհատույց օտարումԱնշարժ գույքի օբյեկտ
Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Նինա Ջանիբեկի Վարդանյանին, այսուհետ՝ Գնորդ։
- Ստացող: Նինա Ջանիբեկի Վարդանյան
- Սեփականատեր: Երևան քաղաք
- Օբյեկտ
- Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13
- Կադաստրային ծածկագիր
- 2022JKLX8K
- Մակերես
- 72 m²
- Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Օբյեկտ
- Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13
- Կադաստրային ծածկագիր
- 2022JKLX8K
- Մակերես
- 72 m²
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Եղ․Թադևոսյան փողոց, հ.12/13 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված՝ պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից տրված հ.01/11.1/8159-2026 գրությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 22.06.2026թ. տրված հ.700-26 տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումները (01.08.2025թ. հ.Դ-83748-25, 22.06.2026թ. հ.Դ-64403-26).
- Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Եղ.Թադևոսյան փողոց, հ.12/13 հասցեում գտնվող 72.0քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022JKLX8K), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2.Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 72,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Նինա Ջանիբեկի Վարդանյանին, այսուհետ՝ Գնորդ։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ