Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին

3762-ԱՈւժի մեջ է

Երևանի քաղաքապետի 3762-Ա որոշումը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 29-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Տիգրան Վարդանի Բաղամյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 210.7 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը հիմնված է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման, Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական և տեխնիկական եզրակացությունների վրա։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև դրա չկատարման դեպքում որոշման ուժը կորցրած համարվելու պայմանը։

ՔաղաքաշինությունԷրեբունի

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Երևան, Էրեբունի, Նոր Արեշի 29-րդ փողոց, հ.10 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122025-01-0387 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026E5SVS7) քաղաքացի Տիգրան Վարդանի Բագամյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 210.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։

    • Ստացող: Տիգրան Վարդանի Բագամյան
    Օբյեկտ
    Երևան, Էրեբունի, Նոր Արեշի 29-րդ փողոց, հ.10
    Կադաստրային ծածկագիր
    2026E5SVS7
    Մակերես
    210.7
  2. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  3. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ , ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՐ ԱՐԵՇԻ 29-ՐԴ ՓՈՂՈՑ , Հ.10 ՀԱՍՑԵՈՒՄ՝
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆԻ
ԲԱԳԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ
ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի
շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու
մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք
ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը,
կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված
օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության
վարչության կողմից 17․07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի
առնելով «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՊԸ -ի կողմից 26.01.2026թ. տրված
հ․Ե95-25/26 տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների
արտաքին չափերի մասին «Ումառ Գրուպ» ՍՊԸ -ի կողմից տրված 26.05.2026թ.
եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները
(02.06.2025թ. հ.Դ-58508-25, 14.07.2025թ. հ.Դ-75516-25, 18.08.2025թ. հ.89967-25,
25.09.2025թ. հ.Դ-105811-25, 30.10.2025թ. հ.Դ-120457-25, 26.12.2025թ. հ.Դ-144394-25,
08.04.2026թ. հ.Դ-34978-26, 05.06.2026թ. հ.Դ-58084-26).
1.Երևան, Էրեբունի, Նոր Արեշի 29-րդ փողոց, հ.10 հասցեում՝ սեփականության
իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
հ.23122025-01-0387 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր
հ.2026E5SVS7) քաղաքացի Տիգրան Վարդանի Բագամյանին պատկանող հողամասում
գտնվող ինքնակամ իրականացրած 210.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը
(բնակելի շինություններ) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով
    պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու
    առողջությանը.

  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
    1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 934876 (ինը հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
    2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
    3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  2. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ