Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին

4179-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Թևոսյան փողոցի 115/11 հասցեում գտնվող հողամասում քաղաքացի Հակոբ Մկրտիչի Թութունջյանի կողմից ինքնակամ կառուցված 721.2 քառ.մետր մակերեսով շինության օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պետական գրանցման հետ կապված պահանջները։

ՔաղաքաշինությունՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Ճանաչել օրինական քաղաքացի Հակոբ Մկրտիչի Թութունջյանի կողմից Երևան, Նոր Նորք, Հ.Թևոսյան փողոց, հ.115/11 հասցեում՝ սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ իրականացված 721,2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական /կիսակառույց պահակատուն/):

    • Սեփականատեր: Հակոբ Մկրտիչի Թութունջյան
    Օբյեկտ
    Երևան, Նոր Նորք, Հ.Թևոսյան փողոց, հ.115/11
    Կադաստրային ծածկագիր
    2026RYFE3N
    Մակերես
    721.2
  2. ԱյլԱյլ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3468251 ՀՀ դրամ օրինականացման վճարը։

    • Սեփականատեր: Հակոբ Մկրտիչի Թութունջյան

    3 468 251 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ

    Սահմանել, որ հողամասի սեփականատերը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Սեփականատեր: Հակոբ Մկրտիչի Թութունջյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. ԱյլԻնքնակամ կառույց

    Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։

  6. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  7. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, Հ.ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.115/11 ՀԱՍՑԵՈՒՄ՝
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱԿՈԲ
ՄԿՐՏԻՉԻ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ
ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի
շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու
մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի
18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի
քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը
քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման
պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից
21.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով
«Սեյսմաէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 07.08.2026թ. տրված տեխնիկական դրական
եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Ավագյան
Սոֆիա» ԱՁ-ի կողմից 09.06.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն
իրականացրած անձի դիմումները (21.11.2022թ. հ.Դ-108669-22, 10.06.2026թ. հ.Դ-59764-26,
11.08.2026թ. հ.Դ-84588-26).

  1. Երևան, Նոր Նորք, Հ.Թևոսյան փողոց, հ.115/11 հասցեում՝ սեփականություն (անշարժ
    գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30112022-01-0033 վկայական, ՀՀ
    կադաստրի կոմիտեում հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2026RYFE3N)
    հանդիսացող հողամասում քաղաքացի Հակոբ Մկրտիչի Թութունջյանի կողմից ինքնակամ
    իրականացված 721,2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական
    /կիսակառույց պահակատուն/) ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

    1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով
      պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
    2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ
      անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների
      էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3468251 (երեք միլիոն չորս հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  4. սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ